ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան
«Ժողովուրդը» գրում է. «Երկու օրից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կանցկացվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որևէ խոչընդոտ չկա: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ չստորագրման վերաբերյալ այդ մտահոգությունն առաջացավ հատկապես համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, երբ պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական խնդիրների պատճառով մասնավորապես ԵՄ անդամ պետություններից մի քանիսը չեն հասցրել թարգմանել համագործակցության փաստաթուղթը: Բայց պարզվում է՝ խնդիրներ չկան»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...