Գրենլանդիան իր անկախության վերաբերյալ որոշումն ինքնուրույն է ընդունելու.Դանիայի վարչապետը՝ Թրամփին
Գրենլանդիան իր անկախության վերաբերյալ որոշումն ինքն է ընդունելու. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Հայտնի է, որ կղզին ներառված է Դանիայի կազմում:
«Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը հղում է արել Գրենլանդիայի նախարարների կաբինետի ղեկավար Մյութե Էգեդեի հայտարարությանն առ այն, որ Գրենլանդիան չի վաճառվում», - ասված է Դանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Դեռևս 2019-ին, իր առաջին նախագահական ժամկետում, նա նշել էր, որ Միացյալ Նահանգները կարող է գնել Գրենլանդիան, որը Դանիայի կազմում գտնվող տարածք է և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները հայտարարել են այս գաղափարի անհեթեթության մասին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ