Հնդկաստանը ռեկորդ է սահմանել՝ 1 հրթիռով արձակելով միանգամից 104 արբանյակ
Հնդկաստանի Տիեզերքի հետազոտության կազմակերպությունը հայտարարել է ռեկորդային թվով արբանյակներ արձակելու մասին, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մի հրթիռի միջոցով ուղեծիր է հանվել 104 նանո արբանյակ:
Վարչապետ Նարենդրա Մոդին տեղի ունեցածը որակել է որպես բացառիկ նվաճում, որը գերազանցել է Ռուսաստանի գրանցած ռեկորդը: Հայտնի է, որ 2014թ. ռուսները մի հրթիռով տիեզերք են արձակել 37 արբանյակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակներից 3-ը եղել են հնդկական, 96-ը՝ ամերիկյան, իսկ մնացածը՝ հրեական, ղազախական, հոլանդական, շվեյցարական և արաբական արտադրության:
The Guardian-ը նկատում է, որ նոր նվաճումը թույլ կտա Հնդկաստանին ամրապնդել իր դիրքը տիեզերքի ուսումնասիրության ոլորտում՝ շարունակելով մնալ որպես շուկայի լուրջ «խաղացող»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում