Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք մի օր անխուսափելիորեն կգանք նրան, ինչի մասին հիմա խոսում են ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, այն է՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն խնդիրները իրենց անմիջական հարևանների հետ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ խնդիրներ չի տեսնում արևմտյան երկրների և ԵՄ-ի հետ Հայաստանի շփումների առումով։
«Բայց երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքից, ավանդույթներից և պատմության՝ ոչ գաղութային հարթությունում պատկերացումներից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը կապահովի անվտանգությունը, օրինակ, Սյունիքի մարզում, ես դա իրականում չեմ հասկանում», - եզրափակել է Լավրովը։
Նա նաև հավելել է, որ, ռուսական կողմի տեղեկություններով, «ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը մեծամասամբ զբաղվում է ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան դաշինքներին հետաքրքրող հարցերով»:
Ավելի վաղ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունն իրականում հետախուզական տեղեկություններ է հավաքում տարածաշրջանի վերաբերյալ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ