«Այո, ռուս-հայկական հարաբերություններն ակնհայտ ճգնաժամի մեջ են, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իրեն չի տեսնում ՀԱՊԿ-ի կազմում, սակայն, ինչպես կազմակերպության երաշխիքները, այնպես էլ Ռուսաստանի երկկողմ երաշխիքները շարունակում են գործել։
Հասկանալի է, որ այդ երաշխիքների գործնական բովանդակությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ թե Ռուսաստանը որքան խորությամբ կարող է ներգրավվել Անդրկովկասի գործերին։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկով հնարավորությունների պատուհան բացվեց այլ տարածաշրջանների խաղացողների համար, և Բաքուն օգտվեց այս պատուհանից: Ակնհայտ է, որ Ուկրաինայի ռազմական պարտությունը մոտ է, և երբ այդ պարտությունը տեղի ունենա, այլ տարածաշրջանների խաղացողների հնարավորությունների պատուհանը կփոքրանա:
Իրավիճակը վտանգավոր է դարձնում հենց այն, որ Բաքուն հասկանում է, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցների դեմ ուժ գործադրելու ավելի քիչ հնարավորություններ կլինեն:
Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կգործի հայկական դիվանագիտությունը, որն այժմ ունի և՛ ուժեղ, և՛ ոչ այնքան ուժեղ կողմեր։ Շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը որքանով է հաշվի առել Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքները իր ռազմական կառույցի մեջ»,- հավելել է քաղաքագետը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ