Մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց
ՌԴ Կուրսկի թիվ 54 դպրոց է ներխուժել է մուրճով և դանակով զինված անչափահասը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
16-ամյա դեռահասը ուսումնական հաստատություն է ներխուժել առավոտյան ժամը 8-ի սահմաններում։ Խինշտեյնը նշել է, որ մուտքի մոտ հերթապահող անվտանգության աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել կանգնեցնել նրան։
«Երիտասարդը վազել է շենք, կոտրել միջանցքի պատուհաններից մեկը և անարգել դուրս վազել փողոց՝ միաժամանակ մուրճով կոտրելով մուտքի դռան ապակին»,- գրել է Խինշտեյնը։
Փախչելիս՝ դեռահասը մուտքի մոտ պայուսակ է նետել, որի մեջ եղել է կրակայրիչի հեղուկի շիշ և երկու դանակ։
Նրա խոսքով՝ միջադեպը տևել է ոչ ավելի, քան երկու րոպե։
Խինշտեյնն ընդգծել է, որ դա «լուրջ ազդանշան է»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ