Կրեմլը պատասխանել է Թրամփի հետ Պուտինի հանդիպման մասին հարցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում՝ բացի երկու կողմերի ցանկությունից։ Այս մասին ճեպազրույցում ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, գրում է Gazeta-ն։
«Նախագահը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար։ Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում: Պահանջվում է երկխոսություն վարելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Թրամփի խոսքերը բանակցելու ցանկության մասին և ենթադրում է, որ քաղաքական գործչի՝ Օվալաձև աշխատասենյակ մտնելուց հետո «որոշ շարժում» կսկսվի։
Հունվարի 10-ին, ինչպես հայտնել ենք, Թրամփը հայտարարել էր, որ Պուտինը շահագրգռված է հանդիպել իր հետ, և դրա նախապատրաստությունն արդեն ընթանում է։ Թեման կլինի Ուկրաինայի հակամարտության դադարեցումը, սակայն բանակցությունները տեղի կունենան միայն հունվարի 20-ին նրա երդմնակալությունից հետո։ ՌԴ նախագահը նախապես հայտարարել էր հանդիպման պատրաստակամության մասին, սակայն ժամկետներ չէր նշել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը