«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ»,- ասաց նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով, «եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, ապա կարող էին անմիջապես այն լրացնել հոդվածով, որտեղ կասվեր, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից»։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։
«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն եկամուտը, կկորցնեն աշխատանքը և ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Դրա դիմաց նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կստանա դեպոպուլյացիա։ «Այժմ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է», - նշել է Օվերչուկը՝ ԵՄ-ին անդամակցելը համեմատելով «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ հաշվի առնելով կազմակերպության տնտեսական և սոցիալական խնդիրները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ