«ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում քրդերի դեմ»․ Բլինկեն
ԱՄՆ վարչակազմը չէր ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված խմբավորումների դեմ լայնածավալ ռազմական գործողություն և փորձում է կանխել իրադարձությունների նման զարգացումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը՝ Փարիզում կայացած բանակցություններից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ լուծելու Քրդստանի աշխատավորական կուսակցության վերաբերյալ նրա մտահոգությունները։
«Դա մի գործընթաց է, որը որոշակի ժամանակ կպահանջի: Միևնույն ժամանակ, այն, ինչ իրականում չի բխի Սիրիայում տեղի ունեցող դրական իրադարձությունների շահերից, հակամարտությունն է: Մենք շատ ենք աշխատել, որպեսզի դա տեղի չունենա: Եվ մենք կշարունակենք դա անել:» հավելել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ