«Կալիֆոռնիան ունի ամենալավ հողը եւ ամենավատ ղեկավարներն Ամերիկայում: Գեւին Նյուսոմի (Կալիֆոռնիայի նահանգապետ) ջրի եւ անտառների կառավարման ձախողված քաղաքականությունը հրդեհները, որոնք հեշտությամբ կարելի էր կառավարել, վերածել են կործանարար դժոխքի»,- գրել է նահանգի բնակիչներից մեկը X-ում, որից հետո Մասկը մեկնաբանել է գրառումը՝ գրելով «Ճիշտ է»:
Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետին քննադատել էր նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը։ «Դե, իհարկե, Լոս Անջելեսի հրշեջ վարչությունն իր սարքավորումների մի մասը նվիրեց Ուկրաինային»,- գրել է նա՝ իր գրառմանը կցելով 2022թ. երկու սյուժեներ Ուկրաինային հրշեջ սարքավորումների նվիրատվության մասին։
Լոս Անջելեսի օկրուգում հրդեհների ընդհանուր մակերեսը, ըստ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների, հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ Հրդեհը ավերել է ավելի քան հազար շենք եւ հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։ Օկրուգում էլեկտրաէներգիայի ավելի քան 175 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ