Կրեմլում կասկածում են, որ ՀՀ-ն կկարողանա միաժամանակ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ լինել
«Հիպոթետիկորեն երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մի գոտի, այնտեղ՝ այլ նորմեր», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
«Կառավարության դիրքորոշումն այն է, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելը չի կարող լինել օրենքի և կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով: Եթե նույնիսկ մենք հիմա կայացնենք ԵՄ-ին կամ վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշումը, մեր սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով: Սցենարներից որևէ մեկի պարագայում ՀՀ-ն ԵՄ-ի անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով և հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել էր, որ այս օրենքի ընդունման պարագայում պետք է ունենալ գործողությունների որոշակի պատկերացում:
«Այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, ու մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք: Մինչև այդ քարտեզի ստեղծումը, ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու, սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- ընդգծել էր Փաշինյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ