Գրենլանդիայի հարցով Շոլցը զանգահարել է Դանիայի վարչապետին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, SMS գրել Մակրոնին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, գրում է Bild-ը:
«Սահմանների խախտումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին», - ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա Գրենլանդիայի տարածքի նկատմամբ՝ չնայած, որ կղզին Դանիայի տարածքի մաս է կազմում։
Շոլցն այս առնչությամբ բանակցություններ է վարել եվրոպական մի քանի պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։
«Եվրոպացի գործընկերների հետ իմ զրույցներում տարակուսանք է արտահայտվել ԱՄՆ-ի վերջին հայտարարությունների վերաբերյալ»,- հավելել է նա։
Ըստ Bild-ի՝ Գրենլանդիայի մասին Թրամփի սադրիչ արտահայտություններից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նա SMS-ի միջոցով քննարկել է իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Թրամփի դեմ հրապարակային հայտարարություն անելուց առաջ Շոլցը համաձայնեցրել է իր գործողությունները եվրոպացի գործընկերների, հատկապես Մետտե Ֆրեդերիկսենի հետ, որը պնդել է, որ հրատապ հանրային արձագանք լինի Եվրոպայից։
Ըստ Bild-ի՝ Թրամփի հայտարարությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ