Ըստ անձնակազմի՝ Տոմիկո Իտոկան մահացել է դեկտեմբերի 29-ին Ճապոնիայի կենտրոնական Հեգո պրեֆեկտուրայի Աշիա քաղաքի ծերանոցում։ Նա ծնվել է 1908թ. մայիսի 23-ին եւ սիրում էր բանան ու յոգուրտի համով ճապոնական «Կալպիս» ըմպելիքը:
Գերոնտոլոգիական հետազոտական խմբի տվյալներով՝ անցյալ տարի նա ճանաչվել է ամենատարեց մարդը 117-ամյա Մարիա Բրանյասի մահից հետո։
Նա ծնվել է Օսակայում, ավագ դպրոցում խաղացել է վոլեյբոլ եւ կենսուրախ աղջկա համբավ է վայելել։ Նա երկու անգամ բարձրացել է Օնտակե լեռը՝ 10 062 ոտնաչափ բարձրությամբ:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ նա ամուսնացել է 20 տարեկանում եւ ունեցել երկու դուստր եւ երկու որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտոկան ղեկավարել է ամուսնու տեքստիլ գործարանը։ 1979թ. ամուսնու մահից հետո նա մենակ է ապրել Նարայում։ Մնացել են նրա մեկ որդին, դուստրը եւ հինգ թոռները։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ընտանիքի եւ ընկերների շրջապատում։
Գերոնտոլոգների հետազոտական խմբի տվյալներով՝ աշխարհի ամենատարեց մարդն այժմ 116-ամյա բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասն է, որը ծնվել է Իտոկայից 16 օր հետո։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ