Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Իտալիայի դեսպան Պաուլա Ամադին կանչվել է տեղի ԱԳՆ՝ Իտալիայում Իսլամական Հանրապետության քաղաքացու կալանավորման գործով, հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը։
«Թեհրանում Իտալիայի դեսպան Պաոլա Ամագին կանչվել է Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մաջիդ Նեյլի Ահմեդաբադիի կողմից՝ կապված Իրանի քաղաքացի Մոհամմադ Աբեդինիի Իտալիայի իշխանությունների կողմից շարունակվող կալանավորման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս հանդիպման ժամանակ Իրանի ԱԳՆ-ի Արևմտյան Եվրոպայի վարչության ղեկավարը Աբեդինիի ձերբակալությունն անօրինական գործողություն է անվանել, որն իրականացվել է ԱՄՆ կառավարության խնդրանքով։ Նրա խոսքով՝ Իտալիայի կառավարության նման գործողությունները վնասում են Իրանի և Իտալիայի հարաբերություններին և հակասում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների նորմերին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ