Փարաքարի փրայմըրիզին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում՝ նախկին համայնքապետը
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությունից։
«ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ տեղի էր ունեցել վիճաբանություն, որտեղ Գյուլնազարյանը ևս ներկա էր եղել և այդ վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ։
Ըստ լուրերի՝ նա էլ է վիճաբանության ժամանակ վնասվածքներ ստացել։
Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակի վարչապետ Փաշինյանը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը