Զախարովան պատասխանել Է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Բերբոքի հայտարարությանը
Այս մասին ասված է դիվանագետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում գերատեսչության ղեկավարի Դամասկոս այցից առաջ։
«Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի Սիրիայում իր ռազմական բազաներից»,- նշել է Բերբոքը:
Նա նշել է, որ Գերմանիան և նրա միջազգային գործընկերները չեն ցանկանում, որ սիրիական գործընթացը խաթարվի դրսից, և որ դա ներառում է հարևան պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը:
«Մենք այժմ ունենք նպատակ, որին ձգտում են նաև միլիոնավոր սիրիացիներ: Գործող պետություն, որն ամբողջությամբ վերահսկում է իր տարածքը, որն առաջարկում է մարդկանց այն պաշտպանությունն ու օգնությունը, որն անհրաժեշտ է ապրելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամի իր ալիքում արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հայտարարությանը։
«Այս մասին ասում է այն երկրի արտգործնախարարը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները։
Ես մի հարց ունեմ՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ Գերմանիայի արտգործնախարարը այս տեսակետից նման բան ասի Վաշինգտոնին»,- գրել է Զախարովան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ