ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու Մամիկոն Ասլանյանի վրա
«Հրապարակը» գրում է. Վանաձորի հարցով ՍԴ որոշումն արագացրեց պրոցեսները՝ իշխանությունը կտրեց գորդյան հանգույցը։ Բայց ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների եւ Մամիկոն Ասլանյանի վրա։ Մեր տեղեկություններով, բանակցային փուլում ՀՎԿ-ն գրեթե անիրականանալի պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ 4 մանկապարտեզի եւ 2 սպորտդպրոցի տնօրենների պաշտոններ, քաղաքապետարանի կոմունալ եւ սպորտի բաժնի պետերի աթոռները, այլ բաժիններում պետի տեղակալներ եւ այլն։ Սա նշանակում է, որ քաղաքապետարանում եւ քաղաքում ինչ-որ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ պաշտոնից առաջին զրկվողը, արդեն իսկ պարզ է, քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն է, ում Ասլանյանն ուզում է խորհրդական նշանակել։ Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաեւ գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի։ Թե այս պահանջներից որը կկատարի Ասլանյանը, որտեղ «կգցի», դեռ պարզ չէ։ Ի դեպ, նա իր խուճապի մատնված թիմին հանգստացնում է, թե Փելեշյանը երկար չի ձգի, մի փորձանք կսարքի իր գլխին, ինչպես ընտրությունների փուլում հոգեւորականին ծեծելն էր, ու կհեռանա։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...