Գործակալներն ավելի քան 150 ինքնաշեն ռումբ են հայտնաբերել 36-ամյա Բրեդ Սպաֆորդի՝ Վիրջինիայի տանը խուզարկության ժամանակ, երբ հարևանը հայտնել է, որ նա զենք և զինամթերք է պահում:
Իշխանությունները հայտարարել են, որ վեց ռումբ են գտել «#nolivesmatter» («Կյանքը կարևոր չէ») գրությամբ կրծքանշանով ուսապարկում:
«Կյանքը կարևոր չէ»-ն, ըստ երևույթին, երգիծական հղում է «Black Lives Matter» շարժմանը. քաղաքական արշավ, որը միջազգային ուշադրության է արժանացել 2020 թվականին Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
Ըստ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության՝ «Կյանքը կարևոր չէ» շարժման կողմնակիցները նպատակային հարձակումների և զանգվածային սպանությունների միջոցով նպատակ ունեն ահաբեկելու բոլոր նրանց, ում խումբը համարում է «սովորական մարդ»:
Երկուշաբթի ներկայացված դատարանի փաստաթղթում ասվում է, որ կասկածյալը՝ մեքենաշինության աշխատակից Սփաֆֆորդը, թիրախային պրակտիկայի համար օգտագործել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լուսանկարները և աջակցություն է հայտնել քաղաքական սպանություններին: Ինքնաշեն ռումբեր գնահատված պայթուցիկ նյութերի որոշ քանակություն հայտնաբերվել է Սպաֆորդի ուսապարկում՝ նրա տան ննջասենյակում, որտեղ նա ապրում է իր կնոջ և երկու փոքր երեխաների հետ, ասված է փաստաթղթում։ Նշված է նաև, որ Սպաֆորդի սառցախցիկում «խիստ անկայուն» պայթուցիկ HMTD-ի տարա է հայտնաբերվել, որը պահվում էր սննդի կողքին՝ «Չդիպչել» պիտակով:
Իրազեկներից մեկն իշխանություններին հայտնել է, որ Սպաֆորդն իր ձեռքը այլանդակել է 2021 թվականին, երբ աշխատում էր ինքնաշեն պայթուցիկ նյութերով, իսկ դատախազները նշել են, որ նա աջ ձեռքին ընդամենը երկու մատ ունի:
Սպաֆորդին, որը մեղադրվում է ապօրինի հրացան պահելու մեջ, հավանաբար լրացուցիչ մեղադրանք կառաջադրվի պայթուցիկ նյութերի հետ կապված, որոնցից յուրաքանչյուրի համար առավելագույնը 10 տարվա ազատազրկում է նախատեսվում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ