Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
Ոստիկանությունը հետաքննում է վառելիքի տարաներով և հրավառելիքով բեռնված Tesla ընկերության Cybertruck ավտոմեքենայի պայթյունը, որը տեղի է ունեցել Նևադա նահանգում, Լաս Վեգասում՝ Թրամփի հյուրանոցի մոտ, հայտնում է BBC News-ը։
Պայթյունի հետևանքով վարորդը մահացել է, յոթ մարդ վիրավորվել է։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, Tesla Cybertruck-ը վարձակալվել է Կոլորադոյում և քաղաք է ժամանել չորեքշաբթի առավոտյան՝ պայթյունից երկու ժամ առաջ։ Հյուրանոցի դիմաց կայանված ապակե մուտքի մոտ՝ մեքենան սկսել է ծուխ արձել, այնուհետև պայթել Է։
Մամուլի ասուլիսում շերիֆ Քևին Մաքմահիլը ցույց է տվել պայթյունի կադրերը և հետևանքների լուսանկարները։ Կադրերում երևում է, թե ինչպես է բեռնատարը կայանել հյուրանոցի դիմաց։ Բեռնատարը մի քանի վայրկյան կանգնել է, իսկ հետո՝ պայթել։
Մաքմահիլը հայտնել է, որ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք պայթյունն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ