Երբ կսկսվի ռուսաց լեզվի իմացության համար ներգաղթյալ երեխաների թեստավորումը ՌԴ-ում
ՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
Ամեն տարի մոտ 155,000 ներգաղթյալ երեխա է ընդունվում ռուսական դպրոցներ, նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Ռոսոբրնադզորը ներկայումս ավարտում է մեթոդաբանական նյութերի և թեստավորման համակարգերի, ինչպես նաև գնահատման չափանիշների պատրաստումը, քանի որ տարբեր դասարաններ պահանջում են տարբեր մակարդակների քննություն։
Դեկտեմբերի 11-ին Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ։ Դա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիներին հնարավոր կլինի դպրոց ընդունել միայն ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելուց հետո։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ