Եթե ազնվորեն ասեիք՝ ամեն ինչ թանկացնելու ենք, ձեզ ձայն չէին տա. Մարությանը՝ Ավինյանին
Դուք խաբել եք ձեր ընտրողներին. Եթե դուք ընտրություններից առաջ ազնիվ քաղաքական գործչի պես հայտարարեիք, որ մեզ ընտրելուն պես, մենք թանկացնելու ենք տրանսպորտը, թանկացնելու ենք կարմիր գծերը, գույքահարկը, շինթույլտվությունները, մարդիկ իրենց ձայնը ձեզ չէին տա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դուք ստել եք մարդկանց, որովհետեւ ձեր ընտրությունից ընդամենը 2-3 ամիս անց եղան այս թանկացումները»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը նշեց, որ 2019-2021-ի համեմատ քաղաքապետարանն էապես ավելացրել է կապիտալ ներդրումների ծրագրերը. «Որպեսզի մեր երեխաները գնան ավելի լավ մանկապարտեզներ, որպեսզի ունենանք ավելի բարեկարգ բակեր: Մենք սկսել ենք այգիներից քանդել ապօրինի կրպակները:
Մենք ունենք մանկապարտեզներ, որտեղ աշխատավարձ ենք բարձրացրել: Մենք ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց աշխատավարձերի նվազագույնից բարձրացրել ենք: Մեր նպատակն է, որ քաղաքում ունենանք բարվոք տրանսպորտ, որը ինչ-որ փուլում չի վերածվի գազելային համակարգի: Ամեն տարի տրանսպորտի վրա ծախսն ավելանալու է, եւ եթե այստեղ մենք փոփոխություն չանենք, կանգնելու ենք ջարդված տաշտի առաջ»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը