Ճապոնիայի խոշորագույն բանկի աշխատակիցը հաճախորդների պահատուփերից գողացել է ավելի քան 6,6 մլն դոլար
Ճապոնիայի խոշորագույն բանկը երկուշաբթի ներողություն է խնդրել աշխատակցի՝ հաճախորդների պահատուփերից ենթադրաբար ավելի քան 1 միլիարդ իեն (6,6 միլիոն դոլար) գողանալու համար, հաղորդում է Associated Press-ը:
Բանկը, որը պաշտոնապես հայտնի է որպես Mitsubishi UFJ Financial Group, Inc. (MUFG), երկուշաբթի հայտարարել է, որ հետաքննություն է իրականացնում:
Ըստ բանկի հաղորդագրության՝ փոխհատուցման հարցը կլուծվի։ Գողությունները տեղի են ունեցել Տոկիոյի բանկի երկու մասնաճյուղում՝ 2020 թվականի ապրիլից մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ, երբ բացահայտվեց խնդիրը։
MUFG-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջունիչի Հանզավան լրագրողներին ասել է, թե պահատուփերի և դրանց բանալիների պահպանման համար պատասխանատու աշխատակցուհին կասկածվում է իր դիրքն օգտագործելով կանխիկ գումար և այլ թանկարժեք իրեր գողանալու համար:
MUFG-ում հայտարարել են, թե աշխատակիցը խոստովանել է, որ գումարը վերցրել և օգտագործել է ներդրումների և իր անձնական նպատակների համար: Նա հեռացվել է աշխատանքից և համագործակցել է բանկի ներքին վերանայման և ոստիկանական հետաքննության հետ, սակայն դեռ չի ձերբակալվել: Գողությունների մասին լուրերի տարածվելուց ի վեր տասնյակ մարդիկ պնդում են ենթադրյալ կորուստների մասին, որոնք բանկը փորձում է ճշտել:
MUFG-ի գործը ճապոնական խոշոր ֆինանսական հաստատությունում հանցավոր գործունեության՝ վերջին ժամանակներում երկրորդ դեպքն է: Նոյեմբերին էլ Nomura Holdings-ը խոստովանեց, որ նախկին աշխատակիցը ձերբակալվել է Հիրոսիմայում կողոպուտի, սպանության փորձի և հաճախորդի հրկիզման կասկածանքով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ