Հարավային Կորեան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ
Հարավային Կորեան պատժամիջոցներ է կիրառում 11 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Սեուլի, կապված են Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև «ապօրինի ռազմական համագործակցության» կամ Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի հետ: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվում է Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համագործակցության վերաբերյալ արևմտյան երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության առնչությամբ։
Դեկտեմբերի 16-ին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը «խիստ արտահայտություններով» դատապարտել են ՌԴ-ին և ԿԺԴՀ-ին։
Սահմանափակումները վերաբերում են նաև Verus, PARSEK, Timer Bank և այլ կազմակերպություններին։ 13 կազմակերպություն նշված է որպես ռուսական, ինչպես նաև 7 անհատ: Սեուլը պնդում է, որ ցուցակում ընդգրկված անձինք և ընկերությունները օգնություն են ցուցաբերել ԿԺԴՀ-ի միջուկային հրթիռային ծրագրին առնչվող նյութերի ֆինանսավորման կամ մատակարարման հարցում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ