«Մի քանի շաբաթ ուշադրությամբ քննարկելուց հետո որոշեցի՝ ճիշտ կլինի, որ Բյուրոյում ծառայեմ մինչև ընթացիկ վարչակազմի լիազորությունների ավարտը՝ հունվարին, իսկ հետո հրաժարական տամ: Իմ նպատակն է կենտրոնանալ մեր առաքելության վրա՝ այն անփոխարինելի աշխատանքին, որը դուք անում եք ամեն օր Ամերիկայի ժողովրդի անունից: Ըստ իս՝ սա լավագույն միջոցն է՝ Բյուրոյին հետագա ընդհարման մեջ ներքաշելուց խուսափելու նկատառումով՝ միաժամանակ ամրապնդելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնք այնքան կարևոր են մեր աշխատանքը կատարելու համար»,-հայտարարել է Քրիստոֆեր Ռեյը:
Թրամփն արդեն հայտարարել է, որ ՀԴԲ տնօրենի պաշտոնում առաջադրելու է Քեշ Փաթելին:
Նշանակումը ՀԴԲ տնօրենի պաշտոնում սովորաբար տևում է 10 տարի՝ Ուոթերգեյթից հետո բարեփոխումների շրջանակում. նպատակը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենների՝ նախագահների քմահաճույքներից ավելի քիչ կախված լինելն է: NBC News-ին տված վերջին հարցազրույցում Թրամփը նշել է, որ ինքը «հիացած» չէ Ռեյից՝ հայտարարելով, որ Ռեյը «ներխուժել է Մար-ա-Լագո»՝ ակնարկելով 2022 թվականին ՀԴԲ-ի գաղտնի փաստաթղթերի որոնումները, որոնք հանգեցրել են 2023 թվականին Թրամփի դեմ յոթ քրեական հոդվածներով մեղադրանքի առաջադրմանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը