Հարցին, թե ինչու է մարզպետ փոխվում Շիրակի մարզում, արդյոք կային դժգոհություններ մարզպետ Մուշեղ Մուրադյանից, քաղաքագետն ասաց, որ ներկայիս մարզպետը ասոցացվում է ՔՊ-ական պատգամավոր Կաեն Սարուխանյանի հետ. «Շատերը նույնիսկ աում են, որ Մուշեղ Մուրադյանը Կարենի մոտ մարզպետ է աշխատում, որովհետեւ բոլոր կադրային հարցերը լուծվում էին Սարուխանյանի անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ: Կարեն Սարուխանյանի ակտիվ քաղաքականությունից հեռացնելու գործընթացը վաղուց է սկսվել եւ ես պատահական չեմ համարում, որ նրա նախասիրությունների մասին տեղեկություններ էին տարածվում մամուլում, դա արվել է հենց այս իշխանությունների ձեռամբ: Բայց մարդը մինչեւ վերջ գնաց փրայմերիզում պատվավոր երրորդ տեղը գրավեց, Աննա Հակոբյանի բարեկամից ընդամենը 5 ձայնով էր առաջ»:
Քաղաքագետը փաստում է, որ ամեն դեպքում ՔՊ-ն պարտվեց Գյումրիում. «ՔՊ-ն Գյումրիում պարտվեց նախկին քաղաքական ուժերին սպասարկող մեկին, ՔՊ-ն պարտվեց ՔՊ-ի աջակցին: Ի դեպ, Սարիկ Մինասյանը ՔՊ-ի աջակից է դարձել այս փրայմերիզից ընդամնեը 1-2 օր առաջ, որովհետեւ նա երբեք ցույց չի տվել այս իշխանություններին աջակցող որեւէ ձեւ: 6.5 տարին քիչ չէր ՔՊ ամուր թիմ ձեւավորելու համար, սակայն քայլիստները իրար մեջ ավելի վատ հարաբերություններ ունեն, քան ընդդիմադիրները, նույն Գյումրի քաղաքում»:
Նշենք, որ պատգամավոր Դավիթ Առուշանյանը այսօր է մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել ԱԺ նախագահին, վերջինս ընդունել է դիմումը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը