Մուհամմադ ալ Բաշիրը Սիրիայի անցումային կառավարությունը կղեկավարի մինչև 2025-ի մարտի 1-ը
Մուհամմադ ալ Բաշիրը պաշտոնապես դարձել է Սիրիայի անցումային կառավարության ղեկավար: Reuters-ի հաղորդմամբ՝ Բաշիրը կղեկավարի Սիրիայի անցումային կառավարությունը մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Բաշարի թեկնածության վերաբերյալ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունն ու իշխանությունները պայմանավորվել են իշխանության խաղաղ փոխանցման և Սիրիայում քաոսից խուսափելու շուրջ:
Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը