Բրազիլիայի նախագահը գանգուղեղային վիրահատություն է տարել
Բրազիլիայի 79-ամյա նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շտապ հոսպիտալացվել է ուղեղի արյունազեղումից հետո։ Հոկտեմբերին պետության ղեկավարն ընկել էր և հարվածել գլուխը, ինչից հետո բժիշկներն արդեն զգուշացրել էին ներքին արյունահոսության սպառնալիքի մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է Սան Պաուլո քաղաքի Sírio-Libanês հիվանդանոցի մամուլի հաղորդագրության մեջ, Լուլա դա Սիլվան հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ գլխացավ է զգացել։
«ՄՌՏ-ն ցույց է տվել ներգանգային արյունազեղում՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կենցաղային վնասվածքի հետևանքով... Վիրահատությունն անցել է առանց միջադեպերի»,- ասվում է բուժհաստատության հաղորդագրության մեջ:
Ինչպես բացատրել են բժիշկները, նախագահը ենթարկվել է գանգուղեղային վիրահատության։ Սա մի պրոցեդուրա է, որի ժամանակ գանգի մի մասը ժամանակավորապես հեռացվում է վիրահատության համար: Հեմատոմայի խոռոչը մաքրելու համար կատարվել է գանգուղեղային վիրահատություն:
«Նախագահն այժմ իրեն լավ է զգում և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը