«Սա պատմական օր է Մերձավոր Արևելքի պատմության մեջ,- հայտարարել է Նաթանյահուն Սիրիայի հետ Իսրայելի սահման կատարած այցի ժամանակ։- Ասադի ռեժիմը իրանական չարիքի առանցքի կենտրոնական օղակն է. այդ ռեժիմը տապալվել է։ Սա ուղղակի արդյունքն է այն հարվածների, որոնք մենք հասցրեցինք Իրանին և «Հեզբոլլահին»՝ Ասադի ռեժիմի հիմնական աջակիցներին։ Սա շղթայական ռեակցիա է առաջացրել ողջ Մերձավոր Արևելքում այն բոլոր մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են ազատվել այս բռնակալ ռեժիմից»:
Միաժամանակ, ըստ Իսրայելի վարչապետի, նոր հնարավորությունների հետ մեկտեղ Սիրիայի տապալումը նաև վտանգներ է ներկայացնում։
«Մենք գործում ենք առաջին հերթին մեր սահմանը պաշտպանելու համար։ Այդ տարածքը գրեթե 50 տարի վերահսկվում էր բուֆերային գոտու կողմից, որը ստեղծվել էր 1974 թվականին՝ ուժերի բաժանման համաձայնագրի շրջանակում։ Այդ համաձայնագիրը խախտվել է, սիրիացի զինվորները լքել են իրենց դիրքերը»,- ասել է նա։
Ըստ Նաթանյահուի, երեկ ինքը և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին գրավել բուֆերային գոտին՝ հավելելով, որ Իսրայելը թույլ չի տա թշնամական ուժերին դիրքավորվել իր սահմանին։
Նա նաև հիշեցրել է «բարիդրացիության» քաղաքականության մասին, որն, իբր, Իսրայելը վարել է Սիրիայում պատերազմի ամենաթեժ պահին՝ հայտարարելով, որ Իսրայելը կվարի համանման «քաղաքականություն՝ մարդասիրական օգնություն տրամադրելով սիրիացի խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ խուսափելով ներքին հակամարտություններին ակտիվ մասնակցությունից»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը