ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը կոչ է արել պահպանել մարդասիրական նորմերը
Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ Սիրիան գրաված զինված ընդդիմությունը կհամապատասխանի միջազգային մարդասիրական չափանիշներին, կպաշտպանի խաղաղ բնակիչներին և կպահպանի պետական կառույցները։ Այս մասին Euromedia24-ի փոխանցմամբ` ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է իշխանության խաղաղ փոխանցմանը Սիրիական հաշվետու կառավարությանը Սիրիայի գլխավորած գործընթացի միջոցով։ Այս անցումային շրջանում սիրիացիները բոլոր իրավունքներն ունեն պահանջելու հաստատությունների պահպանումը հիմնական ծառայությունների վերականգնումը և խոցելի բնակչության պաշտպանությունը։
Մենք կրկին կոչ ենք անում բոլոր խաղացողներին հարգել մարդու իրավունքները, ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները խաղաղ բնակիչներին պաշտպանելու և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը