Ռուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ Լավրով
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի մեջ են, փոխանցում է Kommersant-ը։
«Չէի ասի: Բայց, ամեն դեպքում, սա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Իհարկե մենք կցանկանայինք նորմալ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, ընդհանրապես բոլոր երկրների հետ, հատկապես այնպիսի մեծ երկրի, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նախարարը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «բազմիցս արտահայտել է իր հարգանքը» Միացյալ Նահանգների ժողովրդի, նրա պատմության և ձեռքբերումների նկատմամբ։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են համագործակցել՝ «հանուն ողջ տիեզերքի»։
«Ոմանք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի։ Ակնհայտ է, որ ուկրաինացիներն, առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության, չէին կարող անել այն, ինչ անում են առաջադեմ հեռահար սպառազինություններիով։ Սա վտանգավոր է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը