Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան
Քրեական վարույթի շրջանակներում Հովիկ Աղազարյանին որպես վկա կանչում են նախաքննություն իրականցնող մարմին, քննիչը զանգ է ստանում և Հովիկ Աղազարյանին ստիպում է, որ նա հանձնի հեռախոսը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։
«Ամսի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը դատարանից վերցնում է որոշում թվային խուզարկություն իրականցնելու հետ կապված, որից մեկ օր հետո մեզ կանչում են Հակակոռուպցիոն կոմիտե, և ասում, որ որոշել են վերծանել հեռախոսի մեջ եղած խոսակցությունները։ Ասում ենք, որ այնտեղ կան նեղ անձնական բնույթի խոսակցություններ, քննիչը վստահեցնում է, որ իրենք օգտագործելու են միայն այն ինֆորմացիան, որը կվերաբերվի տվյալ քրեական գործին։ Կատարվում է թվային խուզարկություն, քննիչին է հանձնվում ամբողջ ինֆորմացիան»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ ՔՊ-ն հայտարարություն է տարածել նշելով՝ որ որևէ մեկը չի ասում, թե ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը, և այդ ինֆորմացին ինչպես է հայտնվել ՔՊ վարչությունում։
«Մինչև այդ Հովիկ Աղազարյանին ցույց են տալիս թղթապանակը, ցույց են տալիս մասնավոր խոսակցույթյունները, ասում են որ դրա մասին կիմանան իր ընտնիքի անդամները, եթե ինքը մանդատը վայր չդնի, բայց Հովիկ Աղազարյանն ասում է, որ մանդատը վայր չի դնելու ոչ մի ճնշման արդյունքում։ Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչպես է այդ թղթապանակը, որը նախաքննական գաղտնիք է, հայտնվել վարչության նիստում։ Պարզապես ինչ որ մեկը իմանալով բովանդակության մասին, դրա մասին զեկուզել են Փաշինյանին»,- եզրափակեց փաստաբանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ