Հայաստանը նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության մուլտիմեդիա հարթակում կայացած տեսակամուրջի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և կառույցի միջև հարաբերությունների վերջերս հաստատված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Ինչպես հայտնի է, Երևանը հայտարարել է կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին, բայց միևնույն ժամանակ չի առարկում վերջնական փաստաթղթերի ընդունմանը։
Պատասխանելով «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ Երևանի չմասնակցելը հարցերի քննարկմանը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։
«Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են: Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպությունում լայնամասշտաբ մասնակցության, առարկություններ չկան»,- հավելել է Տասմագամբետովը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը