Տաճարը մոտավորապես 2100 տարեկան է և հայտնաբերվել է Լուքսորից մոտ 200 կիլոմետր հյուսիս ընկած Ատրիբիս քաղաքում:
Քարակերտ տաճարում պեղումների ժամանակ գիտնականների խումբը հայտնաբերել է Պտղոմեոս VIII թագավորի (թագավորել է մ.թ.ա. 170-116 թվականներին) բարձրաքանդակների մնացորդները, որոնք զոհաբերություններ են մատուցում առյուծագլուխ աստվածուհուն՝ Ռեպիթին և նրա որդի Կոլանտեսին:
«Ռեպիթը Մին-Ռայի ամուսինն էր՝ պտղաբերությանն առնչվող աստված: Հնարավոր է, որ տաճարը նվիրված է եղել Ռեպիթին, սակայն այս կառույցի անունը դեռևս անհայտ է»,- Live Science-ին պատմում է Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի եգիպտաբանության պրոֆեսոր, նախագծի ղեկավար Քրիստիան Լեյթցը։ Թիմը հույս ունի ավելին իմանալ, քանի դեռ պեղումները և վերլուծությունները շարունակվում են, հավելել է Լեյթցը:
Ատրիբիսը ներկայիս Սոհագ քաղաքի մերձակայքում է: Գիտնականների խումբը սկսել է տաճարի բացումը 2022 թվականին, և տեղանքը տաճարի ավելի մեծ տարածքի մի մասն է, որը հնագետները սկսել են պեղել 2012 թվականից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը