Հրդեհը բռնկվել է Ուեսթոն քաղաքի մեծ լճակի մերձակայքի՝ նահանգի մայրաքաղաք Հարթֆորդից 65 մղոն հարավ-արևմուտքում գտնվող առանձնատանը:
Հրդեհի պահին առանձնատանը մոտ 40 մարդ է եղել, երկուշաբթի USA Today-ին հայտնել է Ուեսթոնի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Պոկորնին:
Ըստ Պոկորնիի՝ հրդեհից ոչ մի մարդ վնասվածք չի ստացել:
Գործակալության տվյալներով՝ հրշեջ բրիգադներն անհապաղ արձագանքել են հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 15:42-ին Ուեսթոն Ռուոդից ստացված ահազանգին:
Հրշեջները ժամանելուց հետո ավտոտնակում խոշոր հրդեհ են հայտնաբերել, որն ակնթարթորեն տարածվել է աանձնատան մեջ:
Հրդեհի բռնկվելուց հետո տան բոլոր մարդիկ ինքնուրույն տարհանվել են, USA Today-ին հայտնել է հրշեջ ծառայության հանրային կապերի բաժնի աշխատակից Ռայան Բլեյքը։
«Հրշեջները ագրեսիվ գորհ են ձեռնարկել կրակը հանգցնելու համար, սակայն հրդեհային վտանգավոր պայմանների և կառուցվածքային փլուզումների պատճառով նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Բացի դրանից, ինչ-որ ավտոմեքենա Ուեսթոն Ռոուդում անցել է վնասել է ջրամատակարարման շլանգը՝ գիծը, ինչի հետևանքով վնասել է ջրագիծն ու մի քանի րոպեով ջրամատակարարումը լիովինդադարեցվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ հրշեջ անձնակազմը կրակի դեմ պայքարել է ավելի քան 16 ժամ:
«Հրդեհի պատճառները շարունակում են հետաքննել Ուեսթոնի հրշեջ մարշալը, սակայն նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում և հնդկահավը խորովելու պատճառով է եղել»,- գրել է գործակալությունը։
Ըստ Բլեյքի՝ առանձնատունը ճանաչվել է բնակության ահամար ոչ պիտանի և լիովին կորսված:
Նշվում է, որ 11 ննջասենյակով, 9,5 լոգասենյակով և 9378 քառ մետր մակերեսով առանձնատունը գնվել էր 4 միլիոն 16 հազար 800 դոլարով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը