Եթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավոր
Թող տպավորություն չստեղծվի, որ ցանկացած դեպքում վերևից հնչում է հրաման և դա կատարվում է բոլորի կողմից։ Մեր թիվում որոշումները քննարկվում են և նոր կայացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նա նշել է, որ ՔՊ–ում որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով և դրանք պարտադիր կատարման են բոլորի համար։
«Եթե թիմի մասնիկ ես, ուրեմն պետք է համընդհանուր կանոններին ենթարկվես։ Վստահ եմ՝ վարչապետը կխոսեր ինձ հետ։ Եվ եթե վարչապետը խնդրեր՝ կենթարկվեի»,– ասել է նա՝ խուսափելով պատասխանել, թե արդյոք Հովիկ Աղազարյանի որոշումը սխալ է, թե ճիշտ։
Պատգամավորը նաև կարծում է, որ Փաշինյանն իրավունք ունի մանդատը վայր դնելու խնդրանքով դիմել պատգամավորներին։
«Գործադիրի ղեկավարը նաև մեր կուսակցության ղեկավարն է, մեր քաղաքական առաջնորդը, հետևաբար ես համարում եմ, այո՛, վարչապետը կարող է խնդրանքով դիմել»,– նշել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ