Ավստրալական ավիաընկերությունը ռեկորդ կսահմանի՝ իրականացնելով պատմության մեջ ամենաերկարատև կանոնավոր չվերթները
Ավստրալական Qantas ավիաընկերությունը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել. ընկերությունը Project Sunrise ծրագրի շրջանակում ծրագրում է 2026 թվականից սկսել Ավստրալիայից դեպի Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ Արևելյան ափ 22-ժամյա չվերթեր։ Այս երթուղիները կլինեն պատմության մեջ ամենաերկարատև կանոնավոր ավիափոխադրումները:
Ծրագրի իրականացման համար Qantas-ը նախատեսում է օգտագործել մոդիֆիկացված Airbus A350-1000 ULR ինքնաթիռները։ Դրանք համալրված են վառելիքի լրացուցիչ բաքերով, որոնք հաստատվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից 2023 թվականի հուլիսին։ Նախկինում նախագծի մեկնարկը հետաձգվել էր ինքնաթիռների մատակարարումների ուշացումների և նոր տեխնիկական լուծումների հավաստագրման անհրաժեշտության պատճառով։
Airbus A350-1000 ULR-ը կտեղավորի մոտավորապես 240 ուղևորի չորս ճամփորդական դասերում՝ էկոնոմ, պրեմիում Էկոնոմ, բիզնես և առաջին կարգ: Գերերկար թռիչքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ուղևորների համար հարմարավետ պայմանների ապահովմանը։
Նոր նախագծի շրջանակում առաջին թռիչքը նախատեսված է 2026 թվականի կեսերին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը