Ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը համալրում են իրենց ոսկու զինանոցները՝ որպես պաշտպան արտաքին ցնցումներից, ինչպիսին են հնարավոր առևտրային պատերազմները, որոնք առաջացել են Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունից և Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունից: Սակայն Արևելյան Եվրոպայի դրամավարկային քաղաքականության պահապաններն առանձնակի ցուցադրական կերպով համալրում են իրենց ոսկու պաշարները:
«Սերբական իշխանություններն արտասահմանում պահվող իրենց պաշարները տեղափոխել են տուն՝ Բելգրադում դրանց անվտանգությունն ապահովելու և պահեստավորման ծախսերը կրճատելու միտումով: Անվտանգության զգացում ունենալու ցանկությունը կարևոր դրդապատճառ է տարածաշրջանում, որը նախկինում ավերվել է եվրոպական պատերազմներից և այժմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, բախվում է մայրցամաքի ամենամահաբեր հակամարտությանը:
Սերբիայի կենտրոնական բանկի ղեկավար Յորգովանկա Տաբակովիչը 2012 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր եռապատկել է երկրի ոսկու պաշարները՝ հասցնելով 48 տոննայի:
Նա նշում է, որ ոսկու պաշարների կուտակումն իրականացվել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ սերտ համագործակցությամբ, որը ոսկու գնումներին աջակցելու համար «ռազմավարական մտածողություն, գլոբալ աշխարհաքաղաքական հարաբերությունների իմացություն և տեղեկատվություն» է ապահովել։
Լեհաստանը, որը սահմանակից է Ուկրաինային և Կիևի պատերազմական նպատակների ջատագովն է, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի վերջին տվյալների՝ երկրորդ եռամսյակում դարձել է ոսկու աշխարհի խոշորագույն գնորդը: Լեհաստանի կենտրոնական բանկի ղեկավար Ադամ Գլապինսկին հայտարարել է, որ տնտեսությունը աղետալի իրադարձություններից պաշտպանելու համար արժութային պահուստները չափազանց կարևոր են:
Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի դրությամբ Գլապինսկին ավելացրել է իր ոսկու ձուլակտորների պաշարները, հասցնելով մինչև մոտ 420 տոննայի, ինչը մոտավորապես Հնդկաստանի կամ Ճապոնիայի պաշարների կեսն է:
Պրահայի կենտրոնական բանկը կարող է՝ պարծենալ մոտ 150 միլիարդ դոլար արժութային պահուստներով, որոնք կազմում են համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը և ըստ ծավալի խոշորագույներից մեկն է աշխարհում:
Չեխիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Ալես Միխլը, ում դիվերսիֆիկացման ծրագիրը ներառում է բաժնետոմսերի գնումը ԱՄՆ-ում, որոշ քննադատության է ենթարկվել ոսկի գնելու համար, քանի որ ոսկու գինն այս տարի շուկայական ռեկորդ է սահմանել: Արժույթի պաշտոնյաները պնդում են, որ երկարաժամկետ գնումները կլինեն աստիճանաբար՝ նվազեցնելով գների անկայունության ազդեցությունը: Աշխարհաքաղաքական քամիների աճով, ոսկի գնելը դրամավարկային քաղաքականություն մշակողների համար լավ խաղադրույք է դարձել:
Goldman Sachs Group-ն այս մետաղը ներառել է 2025 թվականի իր հիմնական ապրանքների ցանկում՝ հայտարարելով, որ Թրամփի նախագահության օրոք գները կարող են շարունակել աճել և մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր հասնել ունցիայի դիմաց 3000 դոլարի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը