ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը կոչ է արել խստորեն կարգավորել միգրանտների մուտքը Ռուսաստան
Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում դասախոսությաՆ ժամանակ անդրադարձել է միգրանտների կողմից կատարված հանցագործություններին։ Բաստրիկինի կարծիքով՝ միգրանտների մուտքը Ռուսաստան պետք է խստորեն կարգավորվի, քանի որ նրանց կողմից իրականացվող ծանր հանցագործությունների աճը մեծանում է:
«Սա բարդ խնդիր է, այն պետք է լուծվի համալիր կերպով ՝ ինչպես իրավապահների կողմից միջոցներ ձեռնարկելով, այնպես էլ միջպետական մակարդակով»,— Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը մեջբերել է ՌԴ Քննչական կոմիտեի «Տելեգրամ» ալիքը:
Հրապարակման մեջ չի նշվում, թե արդյոք ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը ճշգրիտ վիճակագրություն է ներկայացրել միգրանտների կողմից կատարվող ծանր հանցագործությունների վերաբերյալ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը