Տուժածը կանգ է առել Սուրբ Սթենլի Ռոթերի տաճարում՝ ճանապարհին աղոթելու, որից հետո մտադիր էր մոտակա ավտոսրահից նոր ավտոմեքենա գնել: Երեք կասկածյալները սկսել են նրանից, որ գողացել են Օկլահոմա Սիթիի Սանտա Ֆե միջնակարգ դպրոցի կայանատեղիի ավտոմեքենաներից մեկի պետհամարանիշը։ Ոստիկանությունը հայտնել է, որ այնուհետև եռյակը Օկլահոմայի համարանիշ է տեղադրել սեփական ավտոմեքենայի վրա: Այնուհետ տղամարդիկ գնացել են մոտակա բանկ՝ հավանական զոհերին փնտրելու:
Նրանց զոհը մտել է բանկ և ավտոմեքենա գնելու համար 25 հազար դոլար է հանել։ Կասկածյալները հետևել են նրան։ Վերջինս մտել է եկեղեցու կայանատեղի և իջել ավտոմեքենայից՝ եկեղեցի մտնելու և աղոթելու նպատակով։ Մինչ նա կաթոլիկ եկեղեցում աղոթում էր, կասկածյալները կոտրել են նրա ավտոմեքենայի ապակին և հափշտակել գումարը։
Ձերբակալության հրամանագրում նշվում է, որ երեք տղամարդիկ ավելի ուշ ձերբակալվել են Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում, որտեղ ոստիկանը հայտնել է մարիխուանայի հոտի մասին և ասել, որ կասկածյալները հակասական պատմություններ են պատմում, հաղորդում է KOCO-ն: Սակայն նրանց մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, և նրանց թույլ են տվել հեռանալ։
Երեք տղամարդկանց փնտրում են կողոպուտի մեղադրանքով: Երեքն էլ նախկինում քրեական դատվածություն են ունեցել Տեխասում: Իշխանությունները շարունակում են կասկածյալների որոնումները։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը