Ռուսաստանը գիշերը 90 հրթիռի և 100 ԱԹՍ-ի կիրառմամբ համալիր հարված է հասցրել Ուկրաինային․ Պուտին
Ռուսաստանը գիշերը համալիր հարված է հասցրել՝ օգտագործելով 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք՝ խոցելով 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը, ելույթ ունենալով Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, հիշեցրել է Ռուսաստանի «Կալիբր», «Դաշույն» և «Ցիրկոն» համալիրների մասին։
«Այս գիշեր մենք համալիր հարված ենք հասցրել՝ օգտագործելով նմանատիպ դասի 90 հրթիռ և 100 անօդաչու թռչող սարք՝ խոցելով 17 թիրախ՝ ռազմական օբյեկտներ, պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ և դրանց ապահովման համակարգեր», - ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից այդ հարվածներն իրականացվել են ի պատասխան ամերիկյան ATACMS հրթիռներով ռուսական տարածքին հասցվող հարվածների։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը