Ինձնից ավելի հայրենասեր մարդ չկա, ես ՔՊ-ական եմ եղել, պատգամավորի թեկնածու, բայց դա քաղաքականությամբ զբաղվել չէ. Քոչարյանի գործով դատավոր
2019 թվականի ապրիլին նշանակվել եմ դատախազ, 2024 թվականի հուլիսի մեկին նախագահի հրամանով նշանակվել եմ հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքական կերպար եմ»,- ասաց նա:
Դատավորը հավելեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ է ներկայացրել, բայց չի զբաղվել:
Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ:
«Պարոն Քոչարյան, 13 տարի նախագահ եք եղել, հարգե՛ք Սահամանդրությունը, հարգե՛ք դատարանը»,- ի պատասխան ասաց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց՝ որ հենց դատավորը պետք է առաջին հերթին ՀՀ Սահմանադրությունը հարգի:
«Դուք պետք է ներկայանաք դատարանին ու հարգալից լինեք, ոչ թե հեգնեք, որ հիմն է հնչեցնում: Իմ զարթուցիչն անգամ ՀՀ հիմն է: Ես ավելի հայրենասեր մարդ չեմ պատկերացնում, քան ես եմ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եթե Ձեր գնահատմամբ այդ մեկ ամիս քարոզարշավը քաղաքականությամբ զբաղվել է, ապա դա այդպես չէ»,- ասաց դատավորը:
Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ ոչ թե դա իր գնահատմամբ է, այլ դա հենց նշանակում է քաղաքականությամբ զբաղվել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում