Աշխարհում «Օրեշնիկ»-ին համարժեք չկա. միանգամից մի քանի հրթիռ արձակելու դեպքում հարվածի հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ. Պուտին
«Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռների զանգվածային, խմբակային օգտագործման դեպքում, այսինքն՝ միանգամից մի քանի հրթիռ, մեկ հարվածով դրանց հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ», - ասել է պետության ղեկավարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն զանգվածային ոչնչացման զենք չէ։
Պուտինի պնդմամբ՝ աշխարհում «Օրեշնիկ»-ին համարժեք չկա:
«Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ»-ի խոցման թիրախ: Գլխավոր շտաբը և ՊՆ-ն ներկայումս ընտրում են «Օրեշնիկ»-ով Ուկրաինայի տարածքում հարվածի թիրախները»,- հավելել է ՌԴ նախագահը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պուտինն ընդգծել է, որ ռուսական զորքերը կռվում են իրենց հայրենիքի, Ռուսաստանի և իրենց երեխաների ապագայի համար, ուստի Կիևին արևմտյան զենքի ոչ մի մատակարարում չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։
ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանն այս գիշեր համալիր հարված է հասցրել 90 հրթիռով և 100 անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով Ուկրաինայում խոցվել է 17 ռազմական օբյեկտ։
Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ