Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, հայտնում է տեղական Delfi պորտալը։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու ուղևոր։ Հայտնի է, որ առնվազն մեկ օդաչու ողջ է մնացել, նրան դուրս են բերել օդաչուների խցիկից և հանձնել բժիշկներին։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է DHL-ին։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 5։31-ին (Երևանի ժամանակով 7։31-ին), պատճառները դեռ պարզված չեն։
Միջադեպի վայրին հարող ճանապարհի մի հատվածը արգելափակված է։
Լիտվական LRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից և կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ։ Հայտնի չէ, թե ինչ բեռ է գտնվում նավում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը