Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին
Լեհաստանի դատարանն արդարացրել երկրի նախկին վարչապետ Պյոտր Յարոշևիչի և նրա կնոջ՝ Ալիսիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվողներին: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
«Վարշավայի շրջանային դատարանն արդարացրել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին վարչապետ Պյոտր Յարոշեևիչի և նրա կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվող երեք անձանց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դատավոր Ստանիսլավ Զդունը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել Է դատախազության վարույթում սխալների և թերությունների մասին:
Պյոտր Յարոշևիչը՝ 1970-1980 թվականներին ժողովրդական կուսակցության վարչապետ, սպանվել է իր կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի հետ, Վարշավայի մերձակայքում գտնվող Անինա քաղաքում գտնվող իր տանը: Հանցագործությունը տեղի է ունեցել 1992 թվականի օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը: Մարդասպանները նախկին վարչապետի պարանոցին կաշվե օղակ են ձգել, իսկ մինչ այդ խոշտանգել են: Յարոշևիչի կինը մահացել է կրակոցից:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը