Ով կփոխարինի Կարեն Անդրեասյանին. հայտնի է ժամանակավոր պաշտոնակատարի անունը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,–ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի պահանջով բարձրաստիճան վեց պաշտոնյա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Պաշտոնյաների թվում էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ