Ուկրաինան առաջին անգամ ՌԴ տարածքին հարվածել է ATACMS բալիստիկ հրթիռներով
Ուկրաինայի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։ Թիրախը հաջողությամբ խոցվել է. այս մասին գրում է РБК Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է ՌԴ Բրյանսկի մարզի Կարաչև քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտին։
«Իսկապես, ATACMS-ն առաջին անգամ կիրառվել է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Հարվածը հասցվել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին, այն հաջողությամբ խոցվել է»,- նշել է աղբյուրը։
Նոյեմբերի 19-ի գիշերը այնտեղ հարձակման է ենթարկվել ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային վարչության 67-րդ զինանոցը։ Սոցցանցերում հայտնվել են հզոր հրդեհների տեսանյութեր։
Նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ