Ըստ Henry Aldridge & Son из Devizes աճուրդի կազմակերպիչների, «Տիտանիկի» հետ կապված հուշանվերների համար երբևէ վճարված ամենաբարձր գինը վճարել է ԱՄՆ մասնավոր կոլեկցիոները: Նախորդ ռեկորդը սահմանվել էր ապրիլին, երբ նավում գտնվող ամենահարուստ մարդու՝ Ջոն Ջեյքոբ Աստորի, մարմնից վերցված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել էր 1,175 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Աստորը 47 տարեկան էր, երբ 1912 թվականին խորտակվեց նավի հետ միասին՝ իր երիտասարդ կնոջը՝ Մադլենին փրկարար նավակ նստեցնելուց հետո: Շաբաթ օրը վաճառված ժամացույցը նավապետ Արթուր Ռոստրոնին նվիրել էին Մադլեն Աստորը և «Տիտանիկի» խորտակման ժամանակ զոհված հայտնի ու հարուստ գործարարների երկու այլ այրիներ։ Ռոստրոնը եղել է «Cunard Line» ընկերության անդրատլանտյան «Carpathia» մարդատար նավի նավապետը, որը «Տիտանիկի» փրկարար նավակներից 705 ուղևորի է փրկել :
18 կարատանոց Tiffany & Co ժամացույցի վրա գրված է. «Ընծայված է նավապետ Ռոստրոնին՝ անկեղծ երախտագիտությամբ և շնորհակալությամբ՝ 1912 թվականի ապրիլի 15-ին «Տիտանիկից» երեք վերապրածների՝ միսիս Ջոն Բի Թայերի, միսիս Ջոն Ջեյկոբ Աստորի և միսիս Ջորջ Դի Վայդների կողմից»։ Աճուրդի տան տվյալներով, Ռոստրոնը նվերը ստացել է տիկին Աստորից՝ Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող ընտանեկան առանձնատանը ընթրիքի ժամանակ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ