Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 2022 թվականին օրենք էր ստորագրել, որն արգելում է «squaw» բառի օգտագործումը ապագա տեղանուններում ևկարգադրել էր գործակալությանը վերանվանել բոլոր այն վայրերը, որտեղ օգտագործվել է այդ վիրավորանքը, ներառյալ փողոցները, կամուրջները, հասարակական շենքերը և գերեզմանատները, հաղորդում է Los Angeles Times-ը: Կալիֆորնիայի հնդկացի ցեղերի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո նոր անուններ են ընտրվել 15 շրջանների ավելի քան 30 բնակավայրերի համար:
Կալիֆորնիայի աշխարհագրական անվանումների հարցով խորհրդատվական կոմիտեն կաշխատի մինչև հունվարի 1-ը կյանքի կոչել հաստատված նոր անունները: Օրինակներից մեկը Արևմտյան Սակրամենտո քաղաքում է, որտեղ տեղական պաշտոնյաները Յոչա Դեհե Վինթուն ժողովրդի հետ միասին երկու նոր փողոցի անվանում են որոշել՝ հայհոյանք օգտագործող հին անվանումները փոխարինելու համար: Յոչա Դեհե Վինթունի ցեղային խորհրդի կողմից առաջարկված անվանումը «tebti» է, որը թարգմանաբար նշանակում է «միասին հոսող հոսանքներ»:
Կալիֆորնիայում նոր անվանումների ամբողջական ցանկը կհրապարակվի մոտ ժամանակներս, Associated Press լրատվական գործակալությանն է հայտնել Բնական ռեսուրսների գործակալությունը։
Օրինագիծը հեղինակել է Ասամբլեայի անդամ Ջեյմս Ռամոսը, որը 2018 թվականին դարձել է Կալիֆորնիայի բնիկ ամերիկացիների կողմից ներկայացված առաջին նահանգային օրենսդիրը: Նա Սան Մանուել հնդկացիական ռեզերվացիայի բնակիչ է և Սերանո/Կահուիլյա ցեղի անդամ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ