Իրանը 1 տրիլիոն դոլար փոխհատուցում է պահանջել ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Իրանին 1 տրիլիոն դոլար՝ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառած վնասի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի իրավական հարցերով տեղակալ գեներալ Ալի Շամխանին։
«Ամերիկացիները Իրանին պետք է վճարեն 1 տրիլիոն դոլար փոխհատուցում այն վնասի համար, որը հասցրել են մեր երկրին՝ զսպելով նրան», - ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ մեջբերում է նրա խոսքերը Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ը սկսել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իսլամական հեղափոխությունից և «լրտեսների բույնի» (Թեհրանում ամերիկյան դեսպանատան) գրավումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո։ Շամխանին նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները Մերձավոր Արևելքում աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, որոնք վնաս են հասցնում Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ