Կարեն Սարուխանյանի քեռորդին, ով ձերբակալվել էր թմրանյութ օգտագործելու համար, դուրս է եկել «ՔՊ»-ից
Գյումրիի համայնքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի ազգականը թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածով օրերս ձերբակալվելուց, ապա ազատ արձակվելուց հետո «Քաղացիական պայմանագրից» դուրս գալու դիմում է գրել, «Ազատությանը» հայտնեց Սարուխանյանը։
Վարուժան Խոջումյանը իշխող կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ էր: Նա տարածքային կառույցի ղեկավար Սարուխանյանի մորեղբոր որդին է։
Խոջումյանի հետ նաև ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն էր ձերբակալվել:
Սարուխանյանի փոխանցմամբ՝ իր ազգականը դիմումում գրել է. «Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, ինչպես նաև որոշ լրատավականների բարձրացրած աղմուկը իմ անձի շուրջ՝ որոշում եմ կայացրել սեփական դիմումիս համաձայն դուրս գալ ՔՊԿ Գյումրու խորհրդի կազմից և ՔՊ կուսակցությունից»:
Ըստ կուսակցության կանոնակարգի՝ դիմումը գրելու պահից մեխանիկորեն դադարեցվում է և՛ խորհրդի, և՛ կուսակցությանն անդամակցությունը։
Անդրադառնալով իր ազգականի ձերբակալությանը՝ Սարուխանյանն «Ազատությանն» ասել էր՝ ամեն մարդ իր արարքի համար է պատասխանատու։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ